Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տարօրինակ անակնկալներ

Տարօրինակ անակնկալներ
22.06.2014 | 12:07

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում շարունակվում է անակնկալների շարանը: Մրցավարի ավելացրած րոպեների հաշվին արգենտինացիները հրաշքով փրկվեցին իրանցիների հետ խաղը ոչ-ոքի՝ 0:0 ավարտելուց (գոլը Մեսիի ակտիվում է), իսկ Նիգերիա-Բոսնիա-Հերցեգովինա դիմակայությունում աֆրիկացիները դարձան երեք միավորի տեր՝ հանդիպումը շահելով 1:0 հաշվով՝ ծայրահեղ անհուսալի դարձնելով խմբայինից մրցակցի դուրս գալու հնարավորությունը: Գանայի հետ հանդիպումում գերմանացիներն ահռելի ջանքերի շնորհիվ կարողացան տեր դառնալ մեկ միավորի: 2:1 հաշվի ժամանակ փոխարինման ելած Միրոսլավ Կլոզեն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը: Երեկվա հանդիպումների արդյունքով միակ թիմը, որ կարողացավ դուրս գալ փլեյ օֆ, Արգենտինան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ